Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է տեսակետը «Սևիլիայի» դեմ հանդիպման այն դրվագի մասին, որի ժամանակ Վինիսիուսը դարձավ գոլի հեղինակ, բայց մրցավարները ձեռքով խաղի պատճառով չհաշվեցին գոլը։
«Այդ դրվագում չի երևում, որ գնդակը հպվել է Վինիսիուսի ձեռքին։ Նա նույնպես համոզված է, որ ձեռքով չի խաղացել։ Նմանատիպ դրվագները բարդ է քննարկել, բայց ես գտնում եմ, որ այդ դրվագում բոլորին ամեն բան պարզ էր»,- նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 32-րդ տուրում երեկ «Ռեալը» 3-2 հաշվով հաղթեց «Սևիլիային»։ Խաղի առաջին կեսում «Արքայական ակումբը» պարտվել էր 0-2 հաշվով։