Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Մանոր Սոլոմոնը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ֆուտբոլիստի նոր ակումբն է լինելու «Ֆուլհեմը»։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարժենա ութ միլիոն եվրո։ Սոլոմոնը նոր ակումբին կմիանա առաջիկա ամռանը։
22-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո, 2019 թվականից է հանդես գալիս «հանքափորների» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում Սոլոմոնը դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։