Ապրիլի 18-ից 20-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։
Հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստներ՝ Հովհաննես Ուռուշանյանին, Խոսրով Ղազարյանին, Դավիթ Հարությունյան, Էրիկ Ասատրյանի և Դավիթ Հարությունյանին։
Հավաքի ընթացքում պատանեկան ընտրանին նաև ընկերական հանդիպումներ կանցկացնի։ Ապրիլի 19-ին Գևորգ Պողոսյանի տղաները կմրցեն «Փյունիկ-1-07», իսկ ապրիլի 20-ին՝ «Արարատ-05» թիմերի հետ։ Հանդիպումները կմեկնարկեն 11։00-ին։
Հաջողություն ենք մաղթում մեր տղաներին հավաքականում։