«Լիվերպուլը» մոտ ժամանակներս կարող է նոր պայմանագիր կնքել հարձակվող Սադիո Մանեի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Էկրեմ Կոնուրը, մերսիսայդցիները բանակցում են ինչպես անձամբ սենեգալցու, այնպես էլ նրա ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է կողմերի միջև նոր պայմանագիրը կնքել երեք տարի ժամկետով։ Մանեի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ։