Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը՝ շարունակելով ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը:
Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն դարպասապահի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո, իսկ այսօրվանից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանը:
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/37rfKZI, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 21-ը՝ 18:00: