Լա Լիգայի 32-րդ տուրում «Սևիլիան» 2-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
Խաղի մասին իր տպավորություններով է կիսվել «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին։
«Առաջին կեսում հաղթեցինք երկու գոլի առավելությամբ, իսկ երկրորդում մրցակիցը գերազանցեց մեզ։ Ընդմիջմանը մենք որոշեցինք, որ պետք է երկրորդ կեսում խաղանք նույն կերպ, ինչ առաջինում։
Վնասվածքի պատճառով ստիպված եղանք հարկադրված երեք փոփոխություն կատարել։ Չկարողացանք ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները»,- նշել է Լոպետեգին։