«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը մանրամասներ է ներկայացրել ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հետ կապված բանակցությունների մասին։
«Պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները հաջող ընթացքի մեջ են։ Երկու կողմերն էլ ցանկանում են նոր պայմանագիր ստորագրել։ Իմ կարծիքով, կկարողանանաք ընդհանուր համաձայնության գալ»,- նշել է գերմանացին։
Հիշեցնենք, որ Մյուլլերի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մրցաշրջանում հարձակողական ոճի կիսապաշտպանը Բունդեսլիգայում 29 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։