«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կարող է տեղափոխվել ԱՊԼ։
Ինչպես տեղեկացնում է SPORT-ը, տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գավիի հետ մեծ հույսեր է կապում և ցանկանում է նրա միջոցով փակել 36-ամյա Ջեյմս Միլների բացը, որին խաղալու համար այնքան էլ երկար ժամանակ չի մնացել։
Կատալոնական ակումբն իր հերթին չի ցանկանում բաժանվել և ցանկանում է երկարաձգել վերջինիս հետ պայմանագրի ժամկետը՝ որպես հրաժարագին սահմանելով մեկ միլիարդ եվրո։