Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները սոց.ցանցերում քննադատում են հարձակվող Ռոմելու Լուկակուին այն բանից հետո, երբ նա վրիպել է նպաստավոր դիրքից Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ հաղթական խաղում (2-0): Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Լուկակուն չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում և փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին: Դրվագներից մեկում Վերները փոխանցում է կատարել Լուկակուին , որը, սակայն, 2 մետրից չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:
«Չելսիի» երկրպագուներն այս դրվագից հետո սկսել են քննադատել Լուկակուին, իսկ երկրպագուներից մեկն ակումբին անգամ կոչ է արել վաճառել բելգիացուն:
«Լուկակուն չէր կարողանա հայտնվել ջրի մեջ, եթե ընկներ նավակից»:
«Լուկակուի վրիպումը ցույց տվեց, թե ինչու չի կարողանում մշտական տեղ գտնել Տուխելի թիմում, ահա թե ինչու եմ ես միշտ ընտրում Վերներին»,- գրել են երկրպագուները:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: