Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսն իր ակումբի կազմում 224-րդ անընդմեջ հանդիպումն է անցկացրել Լա Լիգայում՝ վերջին 6 տարում ոչ մի խաղ բաց չթողնելով:
Ապրիլի 17-ին «Աթլետիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Սելտային». հյուրերը 2-0 հաշվով հաղթանակ է տարել:
Ուիլյամսը 2015 թվականի հուլիսի 1-ից է հանդես գալիս «Աթլետիկի» կազմում: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր 32 խաղերին, որոնցում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Աթլետիկը» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 45 միավոր: