«Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակկան կարող է տեղափոխվել գրանդ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Calciomaercato-ն, վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ միլանյան գրանդը ցանկանում է Սկամակկայի միջոցով փակել կենտրոնական հարձակվողի բացը, եթե թիմից հեռանա Լաուտարո Մարտինեսը։
23-ամյա Սկամակկայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։ Նշվում է, որ «ներաձուրիները» պատրաստ չեն այդքան գումար վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց և ցանկանում են նվազեցնել գումարի չափը, ինչպես նաև գործարքի մեջ ներառել «Ինտերի» ևս մեկ ֆուտբոլիստ։