ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը քննադատել է փարիզյան ակումբի երկրպագուներին։
«Ես նրանցից այդպիսի բան չէի սպասում։ Կարելի էր հասկանալ, եթե իրենք պատասխան ստացած չլինեին։ Նրանք պետք է իրենց հպարտությունը մի կողմ դնեն։ Ես, որպես ֆուտբոլիստ, չեմ կարող ընդունել այդ ամենը»,- այս մասին բրազիլացին նշել է Prime Video հաղորդման տնթացքում։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի երկրպագուները «Մարսելի» դեմ խաղում հրաժարվել էին աջակցել իրենց ֆուտբոլիստներին։ Պատճառն ակումբի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալն է։ Երկրպագուները ակումբի ղեկավարներից փոփոխություններ են պահանջում։