«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել ևս մեկ նորեկի։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, մանկունիանցիները հետաքրքրված են «Էվերթոնի» պաշտպան Ջերեդ Բրենտուեյթի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեծ հեռանկարներ է տեսնում 19-ամյա ֆուտբոլիստի մեջ։ Բրենտուեյթն ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում մասնակցել է ԱՊԼ-ի չորս հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։