«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար ընթացիկ մրցաշրջանը կարող է վերջինը լինել ֆուտբոլիստի կարիերայում։
Ինչպես տեղեկացնում է ITASportPress-ը, եթե «ռոսոներիները» կարողանան նվաճել «Սկուդետտոն», Զլատանը այլևս չի շարունակի ելույթները։ Հակառակ պարագայում, շվեդ հարձակվողը ևս մեկ տարով կերկարաձգի պայմանագրի ժամկետը։
40-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։