ՊՍԺ-ն շարունակում է նոր հարձակվողի փնտրտուքը, որը կփոխարինի թիմի առաջատարներից մեկին՝ Կիլիան Մբապեին։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, փարիզյան ակումբի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը։
Ըստ աղբյուրի՝ արդեն առաջիկա ամռանը ֆրանսիական ակումբը պատրաստ է ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերի դիմաց վճարել 70 միլիոն եվրո։
Նունյեսի գործող պայմանագրի ժամկետը լիսաբոնցիների հետ լրանում է 2025 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանի 37 խաղում Դարվինը դարձել է 32 գոլի հեղինակ։