Կարլո Անչելոտին արձագանքել է Մադրիդի «Ռեալի» կամային հաղթանակին «Սևիլիայի» հետ խաղում։ Մադրիդյան ակումբն առաջին խաղակեսից հետո զիջում էր 2-0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում երեք գոլ խփեց: Հանդիպման գոլերը՝ այստեղ։
«Շատ կարևոր հաղթանակ․․․ Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց շատ բուռն արձագանքել. ֆուտբոլիստները ցուցադրեցին իրենց վարպետությունը և ցուցաբերեցին նվիրվածություն։
Այս թիմն ունակ է առանձնահատուկ բաների։ Մենք վատ սկսեցինք խաղը, բայց չկորցրինք վստահությունը մեր ուժերի նկատմամբ։
Բոլորը սպասում են, որ «Ռեալը» սխալ գործի: Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Մենք դեռ չենք հաղթել Լա լիգան, բայց կարևոր քայլ ենք կատարել դեպի այն»,- մեջբերում է մադրիդյան թիմի գլխավոր մարզչին Marca-ն։