Ինակի Վիլյամսը Լա Լիգայի ոչ մի հանդիպում բաց չի թողել վերջին 6 տարում։
«Աթլետիկի» 27-ամյա հարձակվողը մասնակցել է «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության խաղին (0-2):
Այսպիսով, իսպանացին 224 անընդմեջ հանդիպում է անցկացրել բասկյան թիմի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Վիլյամսը 32 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։