«ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստները Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում հաղթեցին «Բայերին»:
Կիրակի օրը Լևերկուզենում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Դոմենիկո Տեդեսկոյի թիմի։
Միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Դոմինիկ Սոբոսլային։
«ՌԲ Լայպցիգը» վաստակեց 54 միավոր և բարձրացավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց Լևերկուզենի «Բայերին» (52):