Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունեց «Մարսելին»։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ Նախ թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով․ ՊՍԺ-ի կազմում աչքի ընկավ Նեյմարը, իսկ հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Չալետա-Ցարը։
Հանդիպման 45-րդ րոպեին Մբապեն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 2-1։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն վաստակեց 74 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մարսելը» 59 միավորով երկրորդն է։