Բիլբաոյի «Սան-Մամես» մարզադաշտում «Աթլետիկն» այսօր՝ ապրիլի 17-ին, Պրիմերայի 32-րդ տուրում ընդունել է «Սելտային» և 0-2 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսում։ 11-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յագո Ասպասը, իսկ 37-րդ րոպեին «Սելտայի» առավելությունը կրկնապատկել է Ֆրան Բելտրանը։
32 տուրից հետո «Աթլետիկը» Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 45 միավոր։ «Սելտան» 39 միավորով գտնվում է 11-րդ տեղում։