Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում «Լիոնի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով հաղթանակ տարան «Բորդոյի» նկատմամբ։ Լիոնում կայացած հանդիպումն ավարտվել է 6:1 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձան Մուսա Դեմբելեն ու Կարլ Տոկո Էկամբին, մեկական գոլ խփեցին Լուկաս Պակետան ու Ռոմեն Ֆևրը։ Հյուրերի կազմում մեկ գոլ 11-մետրանոցից խփեց Սեկու Մարան։
Առանձնացրել ենք հանդիպման երկու ամենազավեշտալի գոլերը։ Նախ, երկրորդ գոլի դրվագում անփույթ խաղաց հյուրերի դարպասապահը և Տոկո Էկամբին խփեց իր առաջին գոլը։
Հանդիպման 4-րդ գնդակը գրանցվեց հենց երկրորդ խաղակեսի մեկնարկային սուլիչից հետո․ աչքի ընկավ Ֆևրը։
«Լիոնը» վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Բորդոն» 26 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է։