Իսպանիայում կայացել է Լա լիգայի 32-րդ տուրի հանդիպումը, որում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։
Մադրիդյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յանիկ Կարասկոն՝ աչքի ընկնելով 52-րդ և 100-րդ (11մ) րոպեներին։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռաուլ Դե Տոմասը (74):
Հարկ է նշել, որ Դիեգո Սիմեոնեի թիմը 71-րդ րոպեից խաղում էր 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստացել է Կոնդոգբիան։
Մադրիդի «Ատլետիկոն» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է՝ 32 խաղից հետո իր ակտիվում ունենալով 60 միավոր։ «Էսպանյոլը» 32 խաղից 39 միավորով 11-րդ տեղում է։