«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը «Բարնլիի» կիսապաշտպան Էշլի Ուեսթվուդին վնասվածք հասցնելուց հետո արտասվել է։
Խորվաթ ֆուտբոլիստի հետ բախման հետևանքով Ուեսթվուդը վնասել է ոտքը։ Միևնույն ժամանակ, բախումից անմիջապես հետո Վլաշիչը հասկացել է, որ Ուեսթվուդը լուրջ վնասվածք է ստացել և սկսել է լաց լինել։ Խորվաթին մխիթարել են թիմակիցները: