«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն 2012 թվականից ի վեր առաջին անգամ ներկա է գտնվել ակումբի տնային հանդիպմանը, տեղեկացնում է Sky Sport Italia-ն։
Ա Սերիայի 33-րդ տուրում թուրինյան թիմը սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիային» (1-1):
Դել Պիերոն չի այցելել «Ալիանց» մարզադաշտ 2012 թվականից՝ ակումբից հեռանալուց ի վեր, երբ երկրպագուները նրան հոտնկայս ծափահարեցին:
Իտալացին թուրինյան ակումբում հանդես է եկել 1993 թվականից։ Նա 289 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: Դել Պիերոն հաղթել է Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև վեց անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Ազգային գավաթի հաղթող։