«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, որում դարձել է դուբլի հեղինակ։
«Դա յուրահատուկ օր էր։ Մենք խաղում էինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ։ Այդպիսի խաղում հաղթանակի հասնելը շատ կարևոր է։
Ընդհանուր առմամբ շատ գոհ ենք, քանի որ դուրս ենք եկել եզրափակիչ։ Իմ առաջին գոլի դրվագում դարպասապահը սխալվեց։ Այդ դրվագը կարևոր նշանակություն ունեցավ խաղի հետագա ընթացքի վրա»,- սենեգալցու խոսքերն է մեջբերում BBC-ն։