«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։
«Ռոմելուն պետք է վարվի այնպես, ինչպես՝ Վերները։ Նա պետք է սպասի, լինի համբերատար և քրտնաջան աշխատի։ Տիմոն այժմ այնպիսի խաղ է ցուցադրում, որ նրան չի կարելի հանել մեկնարկային կազմից։
Վերջին երկու խաղերում Վերները հիանալի խաղ ցուցադրեց։ Վերջին խաղերում նա այնպիսի խաղ ցուցադրեց, ինչպիսին երբեք չէի տեսել իր կատարմամբ։ Ամեն բան ցանկացած պահի կարող է փոխվել, և դա հատկապես հարձակվողներին է վերաբերվում»,- նշել է գերմանացի մասնագետը։