«Նյու Յորք Ռեյնջերսի» հարձակվող Արտեմի Պանարինը հիանալի մրցաշրջան է անցկացնում Հոկեյի Ազգային Լիգայում։
Ռուս հոկեյիստը հասցրել է ընթացիկ մրցաշրջանում հատել 90 միավորի սահմանագիծը։ Հարձակվողը երկրորդ անգամ է հասնում նման հաջողության։
Ինչպես տեղեկացնում է NYR Stats & Info-ն, նախկինում միայն հինգ հոկեյիստ է կարողացել գրանցել նման ցուցանիշ։ Ռոդ Ժիլբերը, Յարոմիր Յագրը և Ուեյն Գրեցկին ևս երկուական անգամ վաստակել են 90 և ավելի միավոր։ Առաջատարները Ժան Ռատելը և Մարկ Մեսյեն են, որոնք երեք տարբեր մրցաշրջանի ընթացքում վաստակել են 90-ից ավելի միավոր։