Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Լիվերպուլը» 3-2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Ես շատ հպարտ եմ։ Կարծում եմ՝ առաջին կեսում մեր ցուցադրած խաղը լավագույններից մեկն էր ակումբի պատմության մեջ։ Ամեն ինչ ճիշտ արեցինք և օգտագործեցինք մեր պահերը։
Առաջին խաղակեսում ինձ դուր եկավ յուրաքանչյուր վայրկյան։ Երկրորդ կեսի սկզբում մրցակիցը գոլ խփեց, որից հետո խաղը բացվեց։ «Մանչեսթեր Սիթիի» խաղի որակը հիացնում է, նրանց դժվար է հաղթել։
Ամեն դեպքում, մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարողացան հաղթել հզոր մրցակցին։ Սա յուրահատուկ պահ է, քանի որ հաղթել ենք աշխարհի ամենաուժեղ թիմին»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։