Տալլինում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 15-ամյա Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրից հետո 33 գեղասահորդների պայքարում գրավել է 25-րդ հորիզոնականը:
Դանիլյանցին, որն առաջին անգամ էր Հայաստանի դրոշի ներքո մասնակցում աշխարհի առաջնությանը, ընդամենը մեկ աստիճան չի հերիքել 24-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության եզրափակիչ մտնելու համար:
Դանիլյանցը Մոսկվայից է: Փոքր տարիքից հաճախել է Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի ակադեմիա, իսկ նրա անձնական մարզիչն անվանի մասնագետ Ալեքսանդր Վոլկովն է:
Սեմյոնը կմասնակցի նաև մայիսի 27 -ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությանը, իսկ սեպտեմբերին հանդես կգա աշխարհի գավաթի երևանյան խաղարկության փուլում: