Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անհարգալից վերաբերմունք է տեսել Պեպ Գվարդիոլայի՝ «Ատլետիկոյի» հետ խաղի վերաբերյալ մեկնաբանություններում։
«Ես կարիք չունեմ իմ կարծիքը հայտնելու, թե ինչ են ասում ուրիշները՝ լավ, թե վատ:
Ընդարձակ և հարուստ բառապաշար ունեցողները շատ խելացի են և կարող են արհամարհանքով գովել: Բայց մեզանից նրանք, ովքեր չունեն այդքան հարուստ բառապաշար, այնքան էլ հիմար չեն և ամեն ինչ հասկանում են»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում As-ը: