Ռուս թենիսիստուհի Նադեժդա Գուսկովայի վրա հարձակվել են թափառական շներ: Lenta.ru- ի փոխանցմամբ ՝ դեպքը տեղի է ունեցել մերձմոսկավյան Ռամենսկոյեում: Մարզուհին քայլել է մայրուղով, երբ հանկարծ երկու շներ հարձակվել են նրա վրա:
«Երկու բավականին խոշոր շներ: Մեկը կծեց ոտքս, երկրորդը պատռեց իմ վերարկուն: Ես չգիտեմ, թե ինչու էին նրանք այդպես ագրեսիվ», — գրել է Գուսկովան իր Instagram-ում:
