«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին իր հիացմունքն է հայտնել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղում արդյունավետ գործողությունների համար.
«Այդ տղան 50 տարեկան է: Ի՞նչ է նա անում, որ մինչև հիմա կարողանում է նման բաներ անել: Սա պարզապես անհավանական է»,- Անրիի խոսքերն է փոխանցում CBS Sports-ը:
Հիշեցնենք՝ Մոդրիչը «Չելսիի» դեմ խաղի 80-րդ րոպեին շքեղ գոլային փոխանցման հեղինակ է դարձել, արդյունքում Ռոդրիգոն գոլ է խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: 96-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խփել է վճռորոշ գոլն ու «Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ: