«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է անգլիական թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը.
«Տնային խաղում 1-3 հաշվով պարտվելուց հետո քամբեք իրականացնելը հիանալի է: Մենք ունեինք այն ամենն, ինչ անհրաժեշտ է: 3-0 հաշվի ժամանակ մենք առաջ անցնելու շանս ունեինք: Բայց մշտապես «Ռեալին» պահել մենք չկարողացանք: Մենք փորձեցինք ամեն ինչ՝ հիմնական և լրացուցիչ ժամանակներում, բայց տնային խաղն առանցքային նշանակություն ունեցավ: Մենք հիասթափված ենք:
Պատասխան խաղում «Չելսին» ավելի լավն էր, բայց մենք երկու խաղում էլ որոշ սխալներ թույլ տվեցինք: Սա մեզ բարդ իրավիճակում դրեց: Մենք գիտեինք, որ հետո պետք է քայլ առաջ կատարեինք ու 100 տոկոսով ներդնեինք մեր ուժերը: Փայլուն խաղ էր, բայց մեզ 10 րոպե չհերիքեց, որպեսզի հրաշք գործենք»,- Վերների խոսքերն է փոխանցում «Չելսիի» մամուլի քարտուղարությունը: