Յուլիան Նագելսմանը խոսել է «Բավարիայի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու մասին.
— Մենք դուրս մնացինք Գերմանիայի գավաթից: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը «Բավարիայի» համար միշտ նվազագույն նպատակ է։
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետևանքներ կունենա դա ձեզ համար։
— Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում։ Բունդեսլիգայում խաղալու ենք Արմինիայի հետ․․․ Ի՞նչ պետք է անեմ։ Չեմ վախենում իմ ապագայի վերաբերյալ,- Amazon Prime-ին ասել է «Բավարիայի» մարզիչը։