Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ մրցաշրջանի ավարտից հետո Մյունխենի «Բավարիայից» հեռանալու մասին լուրերը ոչ մի հիմք չունեն, ասել է գերմանական ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Օլիվեր Կանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ լեհ հարձակվողը երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել իսպանական «Բարսելոնայի» հետ։
«Ակնհայտ է, որ Լևանդովսկու մասին ամենամեծ անհեթեթությունը հորինելու մրցակցություն է գնում։ Ռոբերտը հաջորդ մրցաշրջանում անպայման մեզ հետ կլինի։
Շատ կարևոր է նշել, որ մենք պայմանագիր ունենք, որն ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջանի համար։ Եթե որևէ նոր տեղեկություն լինի, մենք ձեզ կտեղեկացնենք»,- մեջբերում է Կանին Mundo Deportivo-ն։