Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամփոփել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղը (2-3): Մադրիդցիների ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և 80-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Այդ գոլի շնորհիվ «Ռեալը» խաղը տեղափոխել է լրացուցիչ ժամանակ.
«Հանձնվելը տարբերակ չէ»,- գրել է Լուկա Մոդրիչը «Թվիթերի» իր էջում:
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Ռեալը» Լոնդոնում 3-1 հաշվով հաղթել է «Չելսիին» Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ: Երկու խաղի արդյունքում գրանցվել է 5-4 հաշիվն ու «Ռեալը» դուրս է եկել կիսաեզրափակիչ: