Լրագրող Ալբերտ Ռոջերին հայտնում է, որ «Բարսելոնան» ցանկանում է կատալոնական ակումբ վերադարձնել Խավիեր Մասկերանոն։
Նախաձեռնությունը ակումբի նախագահ Ժոան Լապորտայինն է:
Առայժմ մարզչի դերը որոշված չէ։ Մասկերանոն աշխատում է Արգենտինայի Մ20 հավաքականում։ Ենթադրվում է, որ նրան կարող են աշխատանք առաջարկել «Բարսելոնայի» երկրորդ թիմում։ Հնարավոր են նաև այլ տարբերակներ։
Արգենտինացին ակումբի նախկին ֆուտբոլիստ է, նա 8 տարի խաղացել է «Բարսելոնայում»: