«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է կատալոնական ակումբի` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ աստղային ֆուտբոլիստ ձեռք բերելու հնարավորությունները:
«Մենք արդեն ունենք գերաստղ մեր թիմում: Նրա անունն է Անսու Ֆատի:
Մենք բոլորս սպասում ենք, որ նա շուտով կվերադառնա իր պարտականություններին»,- Լապորտային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա Ֆատին «Բարսելոնայի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։