«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից լոնդոնյան ակումբի դուրս մնալը:
«Դրականն այն է, որ մենք չհանձնվեցինք: Քիչ թիմեր կարող են գալ այստեղ [Բեռնաբեու] և ունենալ այն առավելությունը, որը մենք ունեինք:
Բայց եթե խոսենք երկու հանդիպման մասին, ապա նման սխալների համար, որ թույլ ենք տվել, միշտ պատիժ կա։ Մենք ունեինք նախաձեռնություն և խուճապի չմատնվեցինք։ Կարծում եմ՝ նրանք իսկապես լավ խաղացին: Երկրորդ խաղակեսում մենք երկու գոլ խփեցինք և արեցինք հնարավորը»,- ասել է Ռուդիգերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Հիշեցնենք, որ երկու խաղերի արդյունքով Մադրիդի «ՌԵալը» հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ: