Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհություն է հայտնել մրցավար Շիմոն Մարկինյակի պահվածքից, ով Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղից հետո որոշել է զրուցել իսպանական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։
Երեքշաբթի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով պարտության մատնեց «Ռեալին», սակայն ընդհանուր հաշվով պարտություն կրեց (4:5) և ավարտեց պայքարը մրցաշարում:
«Հիասթափված եմ, որ մրցավարը լավ ժամանակ էր անցկացնում իմ գործընկեր Կառլո Անչելոտիի հետ։ Ես գիտեմ, որ Կառլոն ջենթլմեն է և լավ մարդ, բայց երբ ցանկացա գնալ և «շնորհակալություն» ասել (մրցավարին) հանդիպման համար, տեսա, որ նա ժպտում և բարձր ծիծաղում Անչելոտիի հետ միասին։
Կարծում եմ՝ դրա համար շատ անպատեհ պահ էր ընտրվել՝ եզրափակիչ սուլիչից հետո, երբ մի թիմը ամբողջ ուժերն է տալիս և պայքարում մինչև վերջ, տեսնում ես, թե ինչպես է մրցավարը ժպտում և ծիծաղում մյուս թիմի մարզչի հետ։ Կարծում եմ, որ դրա համար սխալ ժամանակ էր ընտրվել, և ասացի նրան այդ մասին»,- մեջբերում է Տուխելին Talksport-ը։