«Վիլյառեալը» ընդհանուր՝ 2-1 հաշվով հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Իսպանիայում կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակից հետո, «Վիլյառեալը» ապրիլի 12-ին ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» դեմ՝ 88-րդ րոպեին խուսափելով պարտությունից Սամուել Չուկվուեզեի գոլի շնորհիվ։ Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Չուկվուեզեն հանդերձարանում տոնում իր խփած գնդակը։