«Վիլյառեալը» ընդհանուր՝ 2-1 հաշվով հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Իսպանիայում կայացած առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակից հետո, «Վիլյառեալը» ապրիլի 12-ին ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» դեմ՝ 88-րդ րոպեին խուսափելով պարտությունից Սամուել Չուկվուեզեի գոլի շնորհիվ։
Իսպանական ակումբը գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ արդեն 13 խաղ չի պարտվում Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
Ընդհանուր առմամբ, «Վիլյառեալը» տարել է 9 հաղթանակ և 4 ոչ-ոքի: