«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։
1/4 եզրափակիչի պատասխան խաղում լոնդոնցիները հյուրընկալվելիս հաղթեցին Մադրիդի «Ռեալին» (3:2 լրացուցիչ ժամանակ), սակայն սերուցքայինները հաղթեցին ընդհանուր հաշվով (5:4):
«Պարտվելը միշտ էլ ցավալի է, բայց նման պարտությունը կարելի է ընդունել, քանի որ ափսոսելու բան չունենք։ Խաղացինք այնպես, ինչպես ուզում էինք, ցույց տվեցինք այն մակարդակն ու բնավորությունը, որն ունի այս թիմը։ Մենք արժանի ենք ավելի առաջ գնալու․ այսօր ուղղակի անհաջողակ էինք:
«Սանտիագո Բերնաբեուում» խաղալը հեշտ չէ, երբ պետք է հաղթել: Կարևորը մեր նվիրվածությունն է, խաղային պլանին համապատասխանելը, կարգապահությունը։ Այս ամենը ամենաբարձր մակարդակի վրա էր։ Սա խաղացողների արժանիքն է։
Ցավոք, «Ռեալը» երկու գոլերն էլ խփեց մեր դիրքային սխալներից հետո։ Սա ամենավտանգավոր իրավիճակն է, երբ դու կորցնում ես գնդակը այն բանից հետո, երբ հենց նոր վերցրեցիր այն, և մենք երկու անգամ նման սխալ թույլ տվեցինք։ Մրցակիցն անհատական վարպետության շնորհիվ օգտվեց դրանցից, ու դա բավական էր։ Երկու խաղում մենք չափազանց շատ կարևոր սխալներ ենք կուտակել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։