Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, ով չորս տասնամյակ անընդմեջ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի քառորդ եզրափակիչում «սերուցքայինները» ընդհանուր 5:4 հաշվով հաղթեցին «Չելսիին»:
1999 թվականին Անչելոտին «Յուվենտուսի» հետ հասել է կիսաեզրափակիչ, 2000-ականներին դա արել է չորս անգամ «Միլանի» հետ, իսկ 2010-ականներին «Ռեալի» հետ երկու անգամ հասել է 1/2 եզրափակիչ։ Ընդհանուր առմամբ, 62-ամյա իտալացին 8 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ և այս ցուցանիշով մրցաշարի պատմության մեջ առաջին տեղը կիսում է Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյուի հետ։
1/2 եզրափակիչում սերուցքայինները կհանդիպեն «Մանչեսթեր Սիթի»-«Ատլետիկո Մադրիդ» խաղի հաղթողի հետ։