Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից», բայց երկու խաղերի արդյունքով պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում։
Հանդիպումն անցկացվեց Մադրիդում և ավարտվեց լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների հաղթանակով (3:2), սակայն երկու հանդիպումների հանրագումարով մադրիդցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (5:4):
Սերուցքայինների հարձակվող Կարիմ Բենզեման մասնակցեց Չեմպիոնների լիգայի իր 139-րդ խաղին։
Ըստ այդ ցուցանիշի՝ նա հավասարվեց «Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինիին և այժմ նրա հետ կիսում է 7-րդ տեղը Չեմպիոնների լիգայում ամենաշատ ելույթներ ունեցած խաղացողների ցուցակում։ Ավելի լավ ցուցանիշ ունեն Ռաուլը (144), Ռայան Գիգզը (151), Լիոնել Մեսսին (156), Չավին (157), Իկեր Կասիլյասը (181) և Կրիշտիանու Ռոնալդուն (187):