«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է թիմի դուրս գալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
1/4 եզրափակիչի պատասխան խաղում «դեղին սուզանավը» արտագնա խաղում 1-1 հաշվով խաղաց «Բավարիայի» հետ։ «Վիլյառեալը» հաղթեց ընդհանուր՝ 2-1 հաշվով:
«Կարևոր բանի հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ վստահություն մեզ պարգևեց։. Կիսաեզրափակչում կփորձենք պայմաններ ստեղծել, որպեսզի շանսեր ունենանք։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է, ինչպես և «Բենֆիկան»: Մեզ հետաքրքիր դիմակայություն է սպասվում:
Ես շատ գոհ եմ. մենք հասնում ենք կարևոր նպատակների։ Մեծ հանդիպում էր, բայց արդեն առաջին խաղը ցույց տվեց, թե ինչպես ենք այսօր պայքարելու։ Մենք պարզապես հիանալի խաղացինք պաշտպանությունում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։