«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Չելսիի դեմ պատասխան հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Մադրիդում և ավարտվեց լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների հաղթանակով (3:2), սակայն երկու հանդիպումների հանրագումարով մադրիդցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (5:4): Մոդրիչը գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:
«Խաղը նկարագրելու համար բառեր չկան։ Մինչև գոլ խփեցինք, մենք գտնվում էինք անկման եզրին: «Չելսին» երեք լավ գոլ խփեց, միգուցե երրորդում մի փոքր բախտի բերմամբ: Չեմ կարող ասել, որ մենք վատ խաղացինք, բայց նրանք լավ օգտագործեցին իրենց հնարավորություններն ու գոլ խփեցին։ Մենք չհանձնվեցինք և շարունակեցինք հավատալ, ուժեղ բնավորություն դրսևորեցինք։ Մարզադաշտն ու երկրպագուները մեզ շատ օգնեցին։
Նույնիսկ Լոնդոնի խաղից հետո մենք գիտեինք, որ դժվար է լինելու: Ինձ համար սա միանշանակ ամենաբարդ մրցակիցն է։ Սա շատ ուժեղ, ֆիզիկապես հզոր և կոմպակտ թիմ է: Մենք գիտեինք, որ դժվար է լինելու։
Շատ հաճելի պարտություն է։ Եթե ցանկանում եք հաղթել մրցաշարում, ապա պետք է հաղթեք բոլոր թիմերին։ Մեզ համար կարևոր էր կիսաեզրափակիչ դուրս գալը, և մենք դա արեցինք, ուստի այժմ կարող ենք վայելել վաղվա խաղերը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։