Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում պարտություն կրեց Լոնդոնի «Չելսիից», բայց երկու խաղերի արդյունքով պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում։
80-րդ րոպեին փոխարինման մտած Ռոդրիգոն կրճատեց հաշվի տարբերությունը` Լուկա Մոդրիչի ֆանտաստիկ գոլային փոխանցումից հետո։ Հենց վերջինիս արդյունավետ գործողության դրվագն էլ կարելի է համարել ՉԼ խաղային առաջին օրվա լավագույն դրվագը։