Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» հետ պատասխան հանդիպումը։
Հանդիպումն անցկացվեց Մադրիդում և ավարտվեց լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների հաղթանակով (3-2), սակայն երկու հանդիպումների հանրագումարով մադրիդցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (5-4):
«Այս ակումբը երբեք չի հանձնվում. այս որակի շնորհիվ մենք ստացանք այնպիսի մեծ մրցանակ, ինչպիսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն էր։ Մեզ օգնեց մարզադաշտի մթնոլորտը։ Մադրիդի «Ռեալը» սովոր է խաղալ կիսաեզրափակչում, բայց մենք հպարտ ենք, որ հերթական անգամ հասել ենք այս նպատակին։ Բոլորն ասում էին, որ անգլիական ֆուտբոլն ավելի լավն է, քան իսպանականը, բայց ի վերջո կիսաեզրափակիչում Իսպանիայից երկու ակումբ հայտնվեց։ Ես ուրախ եմ «Վիլյառեալի» և Ունայ Էմերիի համար՝ հիանալի թիմ և հիանալի մարզիչ։
Ես հավատում էի, որ մենք կարող ենք դա անել: Մենք արժանի չէինք 0-2 հաշվով պարտությանը. մենք շատ չարչարվեցինք նրանց խաղից, սակայն մրցակցի երկրորդ գոլից հետո ի հայտ եկավ մեր անհատականությունը։ Մենք գիտեինք, որ «Չելսին» կարող է մեզ անհանգստություն պատճառել։ Բայց մենք մրցունակ էինք, և այժմ հասել ենք կիսաեզրափակիչ»,- Անչելոտիին մեջբերում են Canale 5-ը և Sky Sport Italia-ն: