Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Վիլյառեալը» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։
52-րդ րոպեին մյունխենցիներին հաշվի մեջ առաջ մղեց Ռոբերտ Լևանդովսկին, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Սամուել Չուկվեզեն խփեց պատասխան գոլը, որով մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկին հանեց մրցասպարեզից։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «դեղին սուզանավը» հաղթել էր 1-0 հաշվով։